ԱՄՆ-ն վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ին Միջերկրական ծով դուրս եկած ավիակիրից
ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Harry Truman ավիակիրից վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, կործանիչները օդ են բարձրացրել Միջերկրական ծովում գտնվող Harry Truman ավիակիրից:
Սա առաջին անգամն է 2003 թվականից ի վեր, երբ Միացյալ Նահանգները Միջերկրական ծովում գտնվող ավիակիր են օգտագործում Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով: