Կուբայի առաջնորդը վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ ժամանել է ԱՄՆ
Սա Կուբայի առաջնորդի՝ վերջին 15 տարիների ընթացքում առաջին այցն է Միացյալ Նահանգներ:
Ռաուլ Կաստրոն պետք է մասնակցի Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերին, հաղորդում է Marti Noticias-ը:
Վերջին անգամ Կուբայի նախագահի եղբայրը՝ Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ էր ժամանել 2000 թվականին՝ մասնակցելու համար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, իսկ երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով Կուբան միշտ ներկայացրել է այդ երկրի արտգործնախարարը: