211652_close_icon

Գալուստ Սահակյանը շնորհավորել է գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ

views-count1519 դիտում article-date 11:33 03-06-2016
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագիտարանային հոդվածների, հաղորդումների, այդ թվում` արվեստին, մշակույթին, լեզվին վերաբերող հանրամատչելի զրույցների միջոցով յուրատեսակ լուսավորչական առաքելություն եք իրականացնում հանրության մեջ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր