211652_close_icon
views-count1693 դիտում article-date 11:42 23-09-2015

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր աշխատանքային հարուստ կենսագրությունը շաղկապված է արվեստի ու մշակույթի հետ. երկար տարիներ ոչ միայն երաժշտական կրթօջախներ եք ղեկավարել, այլեւ անմիջականորեն, որպես շնորհալի մանկավարժ՝ սերունդներին ուսուցանել հնչյունների արվեստը, նրանց կապել երաժշտության աշխարհի հետ: Շուրջ 15 տարի ղեկավարելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը՝ Ձեր կազմակերպչական բարձր ունակություններով ու նախաձեռնողականությամբ մեծապես նպաստել եք մշակութային կյանքի աշխուժացմանն ու արվեստի եւ հասարակության միջեւ կապի սերտացմանը: Համոզված եմ, որ այսուհետ եւս նույն եռանդով Ձեր գիտելիքներն ու փորձը կշարունակեք ի սպաս դնել հայրենի երկրին ու մշակույթին: Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ արեւշատություն»:

Նմանատիպ նյութեր