211652_close_icon
views-count19223 դիտում article-date 09:42 05-02-2016

Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը

Փետրվարի 5-ին և 6-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, սպասվում է առանց տեղումների եղանակ, Տավուշի հովտային գոտիներում, մասնավորապես Իջևան-Բագրատաշեն հատվածում այսօր ցերեկը սպասվում է +15...+18, Սյունիքի հովիտներում, հատկապես Կապանի հատվածում՝ մինչև +20 աստիճան տաքություն, Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +6...+8 աստիճանի սահմաններում: Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի, Միջերկրական ծովից ցիկլոնը կներթափանցի մեր երկիր, ինչի հետևանքով փետրվարի 7-8-ին բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային մարզերում ձյան, իսկ հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լեռնային գոտիներում նաև կլինի բուք, ցածր տեսանելիություն: Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի: Այսպիսով, կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0...+2, ցերեկը՝ +1...+3 աստիճան տաքություն, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր