Հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը
Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք, իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա:
Այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ: Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում և Սյունիքում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով: