211652_close_icon
views-count16869 դիտում article-date 15:26 30-05-2016

Սիրած աղջկանից մերժում ստանալուց հետո ինչպես եւ ինչ հնարքներով է արմավիրցի երիտասարդը հորեղբոր որդիների հետ առեւանգել նրան

Իզեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի բնակչուհի Աստղիկ Մարգարյանի հետ գտնվելով տևական ընկերական, մտերմիկ հարաբերությունների մեջ՝ որոշ ժամանակ անց վերջինիս կողմից մերժվելուց հետո որոշել է Աստղիկ Մարգարյանի հետ ամուսնանալու նպատակով նրան առևանգել: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդիներ Վահե Հարությունյանի և Նարեկ Հարությունյանի հետ: Տեղյակ լինելով, որ Աստղիկ Մարգարյանը հյուրընկալվում է իր տատի տանը` Վահե Հարությունյանի հետ, վերջինիս վարած ՎԱԶ2101 մակնիշի չպարզված ավտոմեքենայով առավոտյան ժամին մեկնել են գյուղ և գյուղամիջյան ավտոկանգառում սպասել Աստղիկ Մարգարյանին: Ժամը 13-ի սահմաններում, երբ Աստղիկ Մարգարյանը գնացել է ավտոկանգառ՝ Երևան քաղաք մեկնելու համար, հանդիպել են նրան: Իզեն Հարությունյանը տուժողին նախ խաբեությամբ, այն է` Երևան քաղաք տեղափոխելու պատրվակով համոզել է նստել ավտոմեքենան, իսկ մերժում ստանալուց հետո Աստղիկ Մարգարյանի թևից քաշելով՝ նրա կամքին հակառակ, ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, նստել է նրա կողքին` արգելելով Աստղիկ Մարգարյանին իջնել ավտոմեքենայից, իսկ ավտովարորդ Վահե Հարությունյանն առանց որևէ միջամտության և հրահանգի վարել է ավտոմեքենան Արտաշատ քաղաքի ուղղությամբ և բացահայտ առևանգել են Աստղիկ Մարգարյանին: Ճանապարհին Իզեն Հարությունյանը շարունակաբար արգելել է տուժողին իջնել ավտոմեքենայից, իսկ հանցակից ընկերը` Վահե Հարությունյանը Աստղիկ Մարգարյանի հարցադրումներին` իրեն տեղափոխելու վայրի վերաբերյալ, հայտնել է. <<Եկեղեցի ենք տանում>>: Նույն ընթացքում Իզեն Հարությունյանը բջջային հեռախոսակապի միջոցով մի քանի անգամ հեռախոսազրույցներ է վարել, այնուհետև Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հանդիպել է Նարեկ Հարությունյանին և նրա ուղեկցությամբ նշված ավտոմեքենայով, առանց անհրաժեշտությունը պատճառաբանելու գնացել են Նարեկ Հարությունյանի վարձակալած, նույն փողոցի 5ա հասցեում գտնվող խանութ: Այնտեղ Իզեն Հարությունյանը Վահե Հարությունյանի և Նարեկ Հարությունյանի ներկայությամբ Աստղիկ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով և նրա կամքին հակառակ, այն է` թևից քաշելով մտցրել է խանութի աշխատասենյակ, որտեղ մոտ մեկ ժամ տևողությամբ Իզեն Հարությունյանը, Վահե Հարությունյանը և Նարեկ Հարությունյանն իրար փոխարինելով հսկել են տուժողին` արգելելով նրա ազատ տեղաշարժը սրահից դուրս: Այնուհետև ինքը Նարեկ Հարությունյանի, Վահե Հարությունյանի հետ Աստղիկ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` նրա կամքին հակառակ բռնել են Աստղիկ Մարգարյանի ոտքերից և թևերից, նրան նստեցրել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ինքը և Նարեկ Հարությունյանը նստել են տուժողի երկու կողմերում` արգելելով նրա ազատ տեղաշարժը և բացահայտ առևանգելով նրա կամքին հակառակ տեղափոխել են Արմավիրի մարզի իրենց տուն, որտեղ քիչ անց գնացել է տուժողի հայրը և աղջկան տարել: Նարեկ Սերգոյի Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորեղբոր որդի Իզեն Գագիկի Հարությունյանի հետ նախնական հանցավոր համաձայնության են եկել վերջինիս հետ ամուսնանալու համար նրա ընկերուհի, Երևան քաղաքի բնակչուհի, Աստղիկ Մարգարյանին առևանգելու հարցում: Այսինքն, մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր