Փարիզում 6 երեխա և 1 մեծահասակ տուժել են կայծակի հարվածից
BFMTV ինֆորմացիոն կայքը հայտնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայծակի հարվածից տուժել են 6 երեխաներ և 1 մեծահասակ։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Մոնսո զբոսայգում։
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։