5131 դիտում
14:18 28-05-2016
Ինչի՞ մենակ երկրապահը. սաղ աշխարհից` 6000 կիլոմետրից մարդիկ եկել են, կանգնել զինվորի կողքը. Մանվել Գրիգորյան
Երկրապահը, զինվորն իր տեղում է, իր դիրքում է այսօր, ինչպես և ապրիլին, ինչպես նաև հայ ժողովուրդը, որ եկավ ու կանգնեց հայ զինվորին կողքին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սարդարապատի հուշահամալիր այցելած ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
«Խի՞ մենակ երկրապահը, հայ ժողովուրդը, աշխարհի բոլոր ծայրերից 5000-6000 կիլոմետրից մարդիկ են եկել, մեր հետ կանգնել են, մի 500 հոգի էլ դառել են երկրապահ… տենց շանտաժ հարցեր մի տվեք, ո՞նց կարա երկրապահն ըլնի առանց բանակի .., ոնց որ քո հերը՝ առանց քեզ, դու՝ առանց քո հոր»,-ասաց գեներալն ու որպես ամփոփում այս թեմային՝ նշեց, որ բանակում շատ ուժեղ բարոյահոգեբանական վիճակ է տիրում:
Ինչ վերաբերում է հակառակորդին, Մանվել Գրիգորյանն առաջարկեց հիշել, որ՝ «27 տարի է` էդ ա», ու երբ կարողանան` հայի արյուն են թափելու, ծեր կին են սպանելու, ականջ կտրելու: Նա նաև պնդեց, որ Թալիշում մարդիկ ապրում են, իսկ որ կանանց ու երեխաներին հանել են, բնական է, կրակում են:
Անդրադառնալով իր ու արցախցի հրամանատար Վահան Բադասյանի միջև տարաձայնությանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը նշեց, որ Արցախում իր հետ կապված ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել՝ ասելով. «Բադասյանը ո՞վ ա», ապա ավելացրեց. «Խաբող ա, թուրք ա, ինձ չհավատացողն էլ ա թուրք: Ես տենց միջադեպ չեմ ունեցել: Սարքողները թուրքից թուրք են»:
Սամվել Բաբայանի պահով գեներալն ասաց. «Սամվել Բաբայանը ո՞վ ա, ես 55 օր ընդեղ եմ եղել, իրան չեմ տեսել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»