Մեզ մոտեցող երիտասարդները ասում են՝ պատրաստ ենք ձեր կողքը կանգնել գաղափարի և ոչ թե անձերի համար․ Արթուր Ավագյան․ Tert.am
Արցախի ՄԻՊ-ի արձագանքից հետո զրուցել ենք Արցախի ներկայացուցչի հետ և փոխանցել, որ կարևորում ենք իրենց անդրադարձը մեր այս քայլին։ Այս մասին լրագրողներին ասաց Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլ իրականացնող, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը։ Գրում է Tert.am-ը։
«Երեկվանից մեզ մոտեցել են բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ասում են՝ ամեն վայրկյան պատրաստ ենք դուրս գալ փողոց, բայց X մարդու հետ չենք ուզում։ Ասում են՝ գալիս ենք ձեր կողքը կանգնենք գաղափարի և ոչ թե առանձին անձերի համար։ Այս առումով դրական ազդակներ կան, վստահ եմ, որ այդ երիտասարդները էլի են գալու։ Այն երիտասարդները, ովքեր մինչ այս պահը տատանվում էին, հիմա իրենք էլ են։ Հայրենասիրությունը բացարձակ արժեք է և ծիծաղելի է, երբ այն իջեցվում է անձերի մակարդակի»,- ասաց Արթուր Ավագյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում