126299 դիտում
23:12 26-05-2016
Ավազակային հարձակում Առինջ գյուղում. դիմակավորված ու զինված ստահակին վնասազերծել է տուժողի որդին, ում վրա ճիվաղը բենզին է լցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը խաղալիք ատրճանակով զինված ներս է մտել Առինջ գյուղի 6-րդ փողոցի 19 տուն և փորձել կատարել իր սև գործը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը նախ իր հետ բերած բենզինը լցրել է տուժածի` նույն տան բնակիչ, 61-ամյա Գագիկ Փաhլևանյանի վրա, այնուհետև դանակով հարվածներ հասցրել Գ. Փաhլևանյանի որովայնին:
Բարեբախտաբար, այդ պահին Գ. Փաhլևանյանի որդին` 24-ամյա Սուրեն Փաhլևանյանը օգնության է հասել ծնողին և կարողացել է վիժվածքին վնասազերծել:
Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Գ. Փաhլևանյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ ավազակային հարձակում կատարող, նույն գյուղի բնակիչ, 55-ամյա Վիրաբ Ղազարյանը` Աբովյանի բժշկական կենտրոն:
Ավազակային հարձակում կատարողի տունը այս պահին հսկողության տակ են վերցրել ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են կոտրված խաղալիք ատրճանակը, որը հանցագործը օգտագործել է իբրև զենք, դիմակը, ձեռնոցները և խոհանոցային դանակ, որոնք ընթերականնների ներկայությամբ քննիչը առգրավում է:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Սոս Սեդրակյանը հարուցել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
61303 դիտում
10:48 30-03-2018
Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված ու զինված ճիվաղը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)