61306 դիտում
10:48 30-03-2018
Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված ու զինված ճիվաղը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար
Այսօր՝ մարտի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 10 հասցեում գործող «Վան-Մուշ» ՍՊԸ-ի գազալցակայանի դրամարկղի պատուհանին է մոտեցել և իր ձեռքին եղած ատրճանակի սպառնալիքով, առանց որևէ բան խոսելու, հասկացրել է այնտեղ գտնվող հերթափոխի պետ, Վանաձորի բնակիչ, 32-ամյա Ադամ Ա.-ին և պահանջել, որ նա դրամարկղում եղած ողջ գումարը փոխանցի իրեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ճիվաղը դրամարկղից հափշտակել է 220 հազար 700 դրամ գումար և դիմել փախուստի։
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)