Բրեդը թմրամոլ է. Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել
Ամերիկյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ամուսինը՝ Բրեդ Փիթը, վտանգ է ներկայացնում իրենց երեխաների համար, հաղորդում է TMZ-ը։
Թերթի տվյալներով՝ Ջոլին Փիթին անվանել է վատ հայր, իսկ Բրեդն էլ իր հերթին վրդովվել է իր հասցեին ուղղված Անջելինայի մեղադրանքներից։
Աղբուրները պատմել են, որ իբրև թե Բրեդ Փիթը ցասման նոպաներ ունի, որոնք ուժեղանում են, երբ նա գտնվում է ալկոհոլի կամ արգելված դեղամիջոցների ադզեցության տակ։
Բացի այդ, ըստ աղբյուրների, այժմ ողջ ընտանիքն է վտանգի առաջ կանգնած, քանի որ Հոլիվուդում գտնվող իրենց տունը այս պահին շրջապատել են պապարացիները։ Իր հերթին, տունը շուրջօրյա հսկում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։
Նաև լուրեր են շրջանառվում այն մասին, որ վերջին օրերին Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին խնդրել է հանրային քննարկում չդարձնել ապահարզանի գործընթացը՝ հանուն իրենց երեխաների հանգստության։