Ուժեղ քամուց վնասվել են ջերմոցի կառուցատարրերը
Մայիսի 31-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, ուժեղ քամու հետևանքով վնասվել են Է. Ա.-ի 2300 քմ լոլիկի ջերմոցի կառուցատարրերը՝ ամբողջությամբ: