19046 դիտում
11:12 25-05-2016
Հայաստանի համարժեք պատասխանը Ղազախստանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղազախստանի նախագահ Նազարբաևի պահանջով ԵՏՄ վարչապետների հանդիպումնը, որ նախատեսված էր անցկացնել Երևանում, ինչպես հայտնի է, չեղյալ հայտարարվեց։ Պատճառը քառօրյա պատերազմն էր։
Ակնհայտ էր, որ այդ քայլով Ղազախստանի նախագահը իր զորակցությունն էր հայտնում պատերազմական գործողություններ սկսած Ադրբեջանին։ Պաշտոնապես վարչապետների հանդիպումը Հայաստանում չանցկացնելու պատճառաբանությունը պատերազմական վիճակն էր։ Իբր՝ Հայաստանը գտնվում է ոչ կայուն վիճակում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ ոք ապահովագրված չէ երկրում ստեղծվող անկայուն վիճակից։
Արդեն քանի օր է՝ հուզումներ են տեղի ունենում Ղազախստանում։ Մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ հողային նոր օրենսգրքում կատարվող փոփոխությունների։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Մայիսի 21-ից սկսած ձերբակալվածների մեջ մեծ է լրագրողների թիվը, որոնց հանրահավաքի վայրից ոստիկանական բաժանմունք են տարել բռնությունների արդյունքում՝ առգրավելով նրանց հեռախոսներն ու աշխատանքային գործիքները։ Մեծ թվով քրեական գործեր են հարուցվել ակտիվիստների նկատմամբ։ Բողոքի միջոցառումները ոստիկանների կողմից մեկնաբանվում են որպես չարտոնված, ինչը նրանց հնարավորություն է տալիս ձերբակալել մասնակիցներին։
Ըստ էության, Ղազախստանում այսօր վիճակը կայուն համարել հնարավոր չէ։ Ստեղծված վիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք տեղին չէ ի պատասխան Ղազախստանի ապրիլյան քայլի առաջարկել, որ Ղազախստանում մայիսի 31-ին սպասվող ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումն այլ քաղաք տեղափոխվի: Եթե հայաստանյան իշխանությունները դրսևորեն նման համարձակություն և գնան այդ քայլին, ապա դա Հայաստանի կողմից կլինի ամենալավ պատասխանը Ղազախստանին։
Նկատենք, որ Ղազախստանում տևական ժամանակ սկսած խժդժությունների պատճառը բնավ էլ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն։ Իրականում այդպիսի խնդիր բնավ էլ չկա։ Իրենց մամուլից էլ կարելի է տեղեկանալ, որ 10 տարվա վարձակալության ժամկետը դարձրել են 25 տարի, որպեսզի խթանվեն ներդրումները, որոնք կատարվում են ռիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում։
Ղազախստանում սկսված խռովությունները, բողոքի ակցիաներն ավելի շատ մարդկանց ներսում վաղուց կուտակված դժգոհությունն է կապված տնտեսական ճգնաժամի, սղաճի, ազգային արժույթի արժեզրկման, աշխատատեղերի կրճատման հետ։ Մարդկանց մոտ պարզ հարց է առաջանում, թե լինելով այսքան հարուստ երկիր, ինչո՞ւ իրենց կյանքը չի բարելավվում, մի բան էլ՝ գնալով սկսում են ավելի վատ ապրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
21:15 29-05-2024
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան
1485 դիտում
17:44 29-09-2021
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Ղազախստանին
1815 դիտում
21:00 14-02-2022
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ղազախստանին
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»