211652_close_icon
views-count7479 դիտում article-date 23:38 24-05-2016

Եռյակը Արարատի մարզի Վերին Դվին գյուղի դպրոցի սառնարանից գողացել էր 35 հատ սառած հավ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 23-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի իրենց գործընկերների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ, 19-ամյա Իվո Ալավերդյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել է, որ ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Ի.Ալավերդյանը համագյուղացիներ, 19-ամյա Ներսես Կարապետյանի և 23-ամյա Թելման Աբրամովի հետ Վերին Դվինի գյուղի դպրոցի երոպատուհանը հրելով բացելու միջոցով մուտք են գործել շենք, այնուհետև ճաշարանի պահեստ, ուր սառնարանից գողացել են 35 հատ հավ: Գ. Շամշյանի տեղեկութուններով` կատարված գողության մասին դպրոցի տնօրեն, նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Աիդա Լազարևան ոստիկանություն չի դիմել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր