211652_close_icon

Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են

views-count3301 դիտում article-date 22:23 24-05-2016
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

Նմանատիպ նյութեր