Ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները։ Այդ ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են։ Նրանցից երեքին կալանավորել են։ «Միջոցառումը» տեղի է անեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել։ Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]