211652_close_icon

Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը անսպասելի էր Արցախի ՀՅԴ խմբակցության համար. «Իրավունք»

views-count2456 դիտում article-date 09:55 24-05-2016
«Իրավունք» թերթը գրում է. «Դաշնակցական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»։ Հայտարարությունը բավական մեծ արձագանք ունեցավ մամուլում։ «Իրավուքնին» հասած տեղեկություններով՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Արցախի քաղաքական որոշ շրջանակների, ինչպես նաև Արցախի ՀՅԴ խմբակցության համար եղել է անսպասելի։ Խմբակցությունը դեռ չի էլ քննարկել այս որոշումը, քանի որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը հանդիպել, բարեկամական մթնոլորտում զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են քննարկել գործադիրի անդամները, մեզ չհաջողվեց պարզել։ Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանին տեղյակ է պահել իր մտադրության մասին։ «Իրավունքը» փորձեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վ. Բալայանից մեկնաբանություն ստանալ Աղաբեկյանի այս հայտարարության մասին, սակայն վերջինս ասաց. «Տեղյակ չեմ։ Ինչքան դուք գիտեք, այնքան էլ՝ ես»։ Աղաբեկյանին ուղղված մեր հեռախոսազանգերը ևս մնացին անպատասխան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր