211652_close_icon
views-count3674 դիտում article-date 16:40 21-05-2016

Ռուսաստանի առաջնության դրամատիկ վերջաբանը. ԲԿՄԱ-ն կորզեց չեմպիոնական տիտղոսը. տեսանյութ

Դրամատիկ իրադարձություններով հարուստ ստացվեց Ռուսաստանի ֆուտբոլի այս առաջնությունը: Վերջին տուրից առաջ չեմպիոնի տիտղոսի երկու հավակնորդ կար` ԲԿՄԱ-ն և առաջնության սենսացիան` «Ռոստովը»: «Ռոստովը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Թերեքին» և եթե զուգահեռ խաղում ԲԿՄԱ-ն չհաղթեց «Ռուբինին», ապա Կուրբան Բերդիևի թիմը կարող էր կրկնել անգլիական «Լեսթերի» սխրանքը: Սակայն ԲԿՄԱ-ն Ալան Ձագոևի գոլի շնորհիվ կարողացավ մեծ դժվարությամբ հաղթել «Ռուբինին» և 6-րդ անգամ հռչակվել Ռուսաստանի չեմպիոն: Այս խաղի գագաթնակետը տեղի ունեցավ 85-րդ րոպեին, երբ ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը երկու ֆանտաստիկ սեյվ կատարեց և փրկեց թիմին միավորների կորուստից: «Ռոստովը» գրավեց 2-րդ տեղը և իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում: 3-րդ տեղը գրավեց նախորդ տարվա չեմպիոնը` «Զենիթը»: Այս տուրում նաև պետք է տրվեր այն հարցի պատասխանը, թե ով է լքելու ռուսական բարձրագույն լիգան: 5 թիմ պայքարում էին իրենց տեղը լիգայում պահպանելու համար, սակայն վերջին տուրում պարտություններ կրելով` վերջին երկու տեղերը գրավեցին և հրաժեշտ տվեցին լիգային «Մորդովիան» և Մոսկվայի «Դինամոն»: Ընդ որում, վերջինս առաջին անգամ է իր պատմության մեջ դուրս թռնում բարձրագույն առաջնությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր