211652_close_icon
views-count1970 դիտում article-date 20:50 15-05-2016

Մայիսի 15-ին Բուլղարիայի Հայոց Թեմի եկեղեցիներում մատուցվել է հանդիսավոր անմահ Պատարագ

Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը հոգեգալստյան իր տոնական քարոզում անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես նշելով. Հոգեգալուստը քրիստոնեական իրականության մեջ առաջին պտուղն է, երախայրիքը. երբ Քրիստոսին աշակերտող` առաջին հայացքից լքված ու տերևաթափ, պարզ մարդիկ, առաջին անգամը լինելով, տեսանելի և ընդհանրական կերպով ստացան Աստվածընկալ Սուրբ Հոգու առաքելական շնորհը, իբրև մխիթարություն,սրտապնդություն և քարոզություն Աստվածառաք ավետարանական ճշմարտությունների, ի հաստատություն քրիստոնեական եկեղեցու աշխարհի բոլոր ծագերում ...։ Հոգեշնորհ Հայր Սուրբի քարոզի բնաբան էր Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակի Բ գլխի 13-րդ համարը. Որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծո առաջ, այլ օրենքը կատարողներն են, որ պիտի արդարացվեն։ Սուրբ Պատարագի ավարտին մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն հիշատակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր, Թեմի նախկին առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի մահվան 6-րդ տարելիցի։ Սրբազան Հայրը Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 1960թ. և պաշտոնավարել շուրջ 50 տարի: Բուլղարիայի Հայոց թեմի Մամլո դիվան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր