Թեհրանը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում իր նավատորմի համար սարքավորումներ գնելու ուղղությամբ
Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համաձանագիր են ստորագրել, որով Թեհրանը հնարավորություն կունենա Մոսկվայից սարքավորումներ գնել իր նավատորմի համար: Այդ մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Գոլամ Ռեզա Բիքամը, փոխանցում է Tasnim-ը:
Խոսքը, մասնավորապես, գնում է ծովում արտակարգ իրավիճակում փրկարարական աշխատանքներ լատարելու ժամանակ կիրառվող տեխնիկայի մասին:
Այլ մանրամասներ գործակալութունը չի հայտնում: