Կառավարությունը 1,15 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը՝ պարեկների համար մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 1մլրդ 153 մլն դրամ: Այն կուղղվի անհրաժեշտ այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերմանը և ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավմանը։
Նախագծի հիմնավոման մեջ ասվում է. «Սույն որոշման 5-րդ հավելվածով սահմանվող ապրանքները (գնման առարկաների), աշխատանքների և ծառայությունները առաջարկվում է ձեռք բերել ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1158 ծախսային ծրագրով, ի հաշիվ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի. «ՀՀ Ոստիկանության կարիքի բավարարում» 31001 միջոցառման՝ «Շենքերի, շինությունների շինարարություն» 5112 հոդվածին ուղղել 1003.4 մլն. դրամ, «Այլ մեքենաներ և սարքվորումներ» 5129 հոդվածին ուղղել 150.2 մլն. դրամ»: