Զինեդին Զիդան. Հպարտանում եմ իմ թիմով
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Դեպորտիվոյի» հետ խաղից հետո ամփոփել է թիմի արդյունքները Պրիմերայում:
«Ես գոհ եմ և հպարտանում եմ իմ թիմով, որն ամեն ինչ արեց: Մենք դժվարություններ ենք ունեցել, սակայն երբեք թևաթափ չենք եղել: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ:
Այժմ պետք է հանգստանալ: Ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմի հետ: 38 տուրի արդյունքներով մենք չենք կարող փոխել այն, որ «Բարսելոնան» չեմպիոն դարձավ: Նրան արժանի էին դրան:
Այժմ պետք է պատրաստվենք Չեմպիոնների Լիգայի եզրափակչին: Հնարավորությունները 50-50 են: Մեկ-երկու օր ֆուտբոլի մասին չենք մտածի, իսկ հետո կսկսենք աշխատել: Ժամանակ ունենք», ասել է Զիդանը: