Ֆրիդա Կալոյի կտավը վաճառվել է 8 միլիոն դոլլարով
Մեքսիկացի հանրաճանաչ նկարչուհի Ֆրիդա Կալոյի Երկու մերկ կանայք անտառում կտավը Christie's աճուրդում վաճառվել է 8 միլիոն դոլլարով:
Կտավի նախնական գինը եղել է 8-12 միլիոն դոլլար, որը ռեկորդային ցուցանիշ է` լատինաամերիկացի նկարիչների կտավների համար:
Ֆրիդա Կալոն համարվում է ամենահայտնի ու էքսցենտրիկ կին նկարիչներից մեկը գեղանկարչության պատմության մեջ: