Կոսովոն դարձավ ՖԻՖԱ-ի անդամ
Այսօր Մեխիկոյում ՖԻՖԱ-ի կոնգրեսի նիստի արդյունքներով Կոսովոն անդամակցեց այդ կազմակերպությանը:
Այդպիսով, Կոսովոն դարձավ ՖԻՖԱ-ի 210-րդ անդամը` ստանալով անհրաժեշտ 141 ձայները: Այդ որոշմանը դեմ են քվեարկել ՖԻՖԱ-ի 21 անդամ: Նշենք, որ ավելի վաղ Կոսովոն ՈւԵՖԱ-ի անդամ էր դարձել:
Կոսովոն Սերբիայի Հանրապետության կազմում ինքնավար միավորում է, որը դե-ֆակտո անկախ քաղաքականություն է իրականացնում: