Վահան Բաբայանը կուսակցություն է հիմնելո՞ւ. «Չորրորդ իշխանություն»
                        «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բազմաթիվ կուսակցություններում շրջագայած Վահան Բաբայանը հիմա էլ պատրաստվում է իր կուսակցությունը ստեղծել: Ինչպես տեղեկացրին «ՉԻ» աղբյուրները, այս օրերին նա ամենուր հայտարարում է, թե կուսակցություն ստեղծելու «դաբրոն» ստացել է նախագահականից։ Ընդ որում, ասում են՝ Բաբայանը նախագահականում հանդիպումների ժամանակ իր ծառայություններն է առաջարկել իշխանություններին։
 
Մասնավորապես, նա պատրաստականություն է հայտնել նոր քաղաքական զարգացումներին ընդառաջ իր վրա վերցնել տարբեր քաղաքական ուժերի, հիմնականում՝ ընդդիմությանը քննադատելու, անգամ՝ նրանց դեմ տարատեսակ ակցիաներ, պիկետներ անելու գործառույթը, եթե ՀՀԿ-ականները չցանկանան դա անձամբ անել։ «Այն, ինչը ՀՀԿ-ականները նպատակահարմար չեն համարի ասել կամ անել, կանեմ»,– մեր տեղեկություններով, խոստացել է նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

