2655 դիտում
09:52 18-03-2016
Օսկանյանը կվերցնի պատրաստի կուսակցություն, ոչ թե կստեղծի նորը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրոդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ «Ազատության» հետ զրույցում օսկանյանը հայտարարել էր. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավականին առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»:
Սակայն այս հայտարարության մեջ հատկանշական են Օսկանյանի խոսքերը, թե ինքը դեռ պատրաստ չի հայտարարելու, որ «ստեղծվում է կուսակցություն»:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ունենալ, սակայն քաղաքական ուժը զրոյից ստեղծելը լուրջ խնդիր է, և հետո՝ տևական ժամանակ է պահանջում փաստաթղթային ու տեխնիկական շատ այլ առումներով: Եվ հիմա, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվում է ավելի հեշտ տարբերակ՝ որևէ «մարդ-կուսակցության» հետ պայմանավորվելու և վերանվանելու մասին. այսպես տեխնիկապես հեշտ է ու նաև հնարավորություն է տալիս պատրաստ լինել առաջիկա ԱԺ ընտրություններին:
«ՉԻ» աղբյուրները չեն բացառում, որ այդ «մարդ-կուսակցությունը» լինի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Պատահական չէ, որ Օսկանյանը խոսելով նոր կուսակցության մասին, դեռ չի հայտարարում դրա անունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
10:23 16-03-2016
Օսկանյանը դեռ չի որոշել իր կուսակցության անունը. «Չորրորդ իշխանություն»
2202 դիտում
09:28 13-05-2016
Վահան Բաբայանը կուսակցություն է հիմնելո՞ւ. «Չորրորդ իշխանություն»
2159 դիտում
08:19 10-07-2015
Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում. «Ժամանակ»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»