«Բարսելոնան» և «Ռեալը» կպայքարեն Մարեզի համար
«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը, որը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացող, մեծ պահանջարկ ունի ոչ միայն բրիտանական, այլ նաև ամբողջ եվրոպական տրանսֆերային շուկայում:
Բացի «Արսենալից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Լիվերպուլից», «Մանչեսթեր Սիթիից» և ՊՍԺ-ից, 25-ամյա ալժիրցի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Բարսելոնան» և «Ռեալը»:
Իր հերթին, «Լեսթերը» Մարեզին առաջարկել է ավելի շահավետ պայմանագիր կնքել: