211652_close_icon
views-count1770 դիտում article-date 19:10 11-05-2016

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարները։ Հունան Պողոսյանը ներկայացրեց գործնական պարապմունքի օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերում էին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ու օպերատիվ տեղեկատվական քարտադարանի ձևավորմանը։ Զեկույցներով հանդես եկան համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ՝ անդրադառնալով խնդրո առարկա ոլորտների առանձնահատկություններին, աշխատաքի արդյունքներին ու թերացումներին։Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր