Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, թե իբր ադրբեջանական կողմը քիմիական նյութով (սպիտակ ֆոսֆոր) չպայթած արկ է հայտնաբերել:
Անբարեկիրթ մոլորություն որակելով այդ տեղեկությունը՝ Ա. Հովհաննիսյանը ֆեյսբույան իր էջում գրառել է.
«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է նաև այն, ինչը չկա»)»:


