Էրդողանը դատի է տվել գերմանական Axel Springer հրատարակչության ղեկավարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գերմանական Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մատտիաս Դեպֆների դեմ, գրում է Deutche Welle-ը:
Թերթը նշում է, որ Էրդողանին ձեռնտու չի եղել Դեպֆների կողմից երգիծաբան Յան Բեմերմանին ցուցաբերված հանրային աջակցությունը, ով հեռուստատեսային եթերում Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել:
Քյոլնի դատարանն արդեն հասկացրել է, որ չի բավարարելու Թուրքիայի նախագահի հայցը: Իսկ Էրդողանի փաստաբանները հայտարարել են, որ դիմելու են ավելի բարձր ատյաններին: