Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Հայցվորը պահանջել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը Դատական տեղեկատվական [url=http://www.datalex.am/?app=AppCaseSearch]համակարգից[/url] տեղեկացավ, որ դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։
Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով: