Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point թերթին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Le Point թերթի դեմ։ Այդ մասին հաղորդում է anadolu գործակալությունը։
Վերջինի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները մեղադրել են թերթի գլխավոր խմբագրին և թղթակիցներից մեկին Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական ենթատեքստով տեղեկատվություն անելու մեջ։
Խոսքը, մասնավորապես, գնում է մի հոդվածի մասին, որի հեղինակը նշել է, որ Էրդողանը լծված է էթնիկ մաքրման գործընթացին։
Թուրքիայում նախագահին վիրավորելն արգելված է օրենքով։