15616 դիտում
11:31 09-05-2016
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Սանահին-Սարահարթ տանող ճանապարհը թափված ժայռաբեկորների պատճառով դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի 7-րդ կմ հատվածում հսկա ժայռաբելորները պոկվել և թափվել են ճանապարհին՝ այն դարձնելով անանցանելի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ալավերդու փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, հերթափոխի պետ Արման Համբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանին և Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քարաթափումը կազմում է մոտ 28 քմ:
Փրկարարները, ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել են ժայռաբեկորները՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
16:31 04-07-2022
«Մ6 - Սանահին-Սարահարթ - Սանահին գյուղ - Ակներ ճանապարհի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է