Կանադան ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հետևելով՝ կչեղարկի Բելառուսի դեմ պատժամիջոցները
Կանադան ծրագրում է չեղյալ հայտարարել Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք սահմանվել են մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, հաղորդում է rosbalt.ru-ն:
Նույն պատժամիջոցները 2015 թվականի հոկտեմբերին Բեկառուսի դեմ կիրառել էին նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն:
Կանադայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Օտտավան վերջին ժամանակներում արձնագրել է դրական փոփոխություններ Բելառուսում: Մասնավորապես, խոսքը գնում է քաղբանտարկյալների ազատ արձակման և 2015 թ-ի հոկտեմբերին նախագահական ընտրությունների անցկացման մասին, որոնք բնութագրվել են որպես իջազգային նորմերին համապատասխան անցկացված ընտրություններ: