211652_close_icon
views-count4593 դիտում article-date 15:24 06-05-2016

Երեւանում 35-ամյա երիտասարդը կուսությունից զրկել է անչափահասին, ինչի արդյունքում տղա երեխա է ծնվել

Խատիֆ Կոտոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով չափահաս` 35 տարեկան, ծանոթացել է ակնհայտ անչափահաս Մ. Վ-ի հետ և տեղյակ լինելով վերջինիս 16 տարին չլրացած լինելու հանգամանքի մասին՝ ամուսնական կապ է հաստատել և պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ, ինչի արդյունքում Մ. Վ-ն հղիացել է և ծննդաբերել արական սեռի երեխա: Այսինքն. Խ. Կոտոյանը կատարել է հանցանք ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր