22-ամյա Արմենն անչափահասին զրկել է կուսությունից
22-ամյա Արմեն Բազազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 15-ամյա Ն. Մ.-ի հետ եւ ամիսներ շարունակ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: