211652_close_icon
views-count8297 դիտում article-date 17:13 29-09-2015

23-ամյա Արայիկը ամուսնացել, կուսությունից զրկել եւ հղիացրել է անչափահասին

23-ամյա Արայիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Գ․ Ս-ի հետ և պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, ինչի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 9-10 շաբաթական հղիության շրջանում դիմել է «Արմավիր ԲԿ» ՓԲԸ կանանց կոնսուլտացիայի բաժանմունք: Արայիկ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 141հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր