1789 դիտում
12:52 28-07-2015
Մինչ օրս քանի՞ նաիրիտցի է վճարվել եւ ինչո՞ւ են հավաքվել ԱԺ-ի դիմաց
«Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին այսօր ԱԺ-ում հատուկ լսումներ էր նախատեսված:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այդ առթիվ նաիրիտցիները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց եւ մտահոգություն էին հայտնում, որ պատգամավորների մեծամասնությունը արձակուրդում է եւ որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում։ Խնդիրն այն է, որ լսումներին մասնակցող պատգամավորները շատ քիչ են, քանի որ ներկա պահին հիմնականում արտերկրում են գտնվում:
Միաժամանակ նշեցին, որ աշխատավարձներն էլ դանդաղ են մարում: Մինչև հիմա մոտ 400 աշխատակից է վճարվել։ Նրանք նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները մինչեւ խնդիրը ամբողջական լուծում ստանա։
Իսկ ԱԺ լսումներն էլ սկսվելուց քիչ անց ընդատվեցին, ինչից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գնացին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ:
Նմանատիպ նյութեր
3331 դիտում
09:36 06-05-2016
Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը մինչ օրս Ջավախք չի մեկնել. «Իրավունք»
3046 դիտում
17:28 07-11-2018
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
844 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար