Մոլդովայի զինվորականները նախագահի կամքին հակառակ` ՆԱՏՕ-ի զինտեխնիկան կտեղակայեն մայրաքաղաք Քիշնևում
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին դեմ է խոսել Քիշնևում ՆԱՏՕ-ի զրահամեքենաների տեղակայման վերաբերյալ` Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Երկրի ղեկավարը համապատասխան նամակ է ուղղել Պաշտպանության նախարարություն, սակայն Մոլդովայի զինվորականները հրաժարվել են ենթարկվել գերագույն հրամանատարին:
Իր ուղերձում նախագահը նշել է, որ մայրաքաղաքի փողոցներում մայիսի 9-ին Դաշինքի զինտեխնիկայի հայտնվելը կարող է բացասական հետևանքներ ունենալ և շահարկումների տեղիք տալ: