4432 դիտում
12:58 05-05-2016
Գարոյի անվտանգությունը մեզ անհանգստացնում է. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անհանգստացած է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Այս մասին հայտատարեց նախարարը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայազգի պատգամավորի նկատմամբ բռնությունն ու վերջին օրերի հարձակումները:
[b]Հարց[/b]. Տիկին Նախարար, քուրդ որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների ժամանակ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գարո Փայլանի վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված հարձակում է գործել և ֆիզիկական բռնության կիրառել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:
[b]Պատասխան[/b]. Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:
Հայ պատգամավորը, պառլամենտը դիտարկելով որպես մտքերի ազատ արտահայտման հարթակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ 7 պատգամավորի գազանաբար սպանության հետաքննության և նրանց աճյունները գտնելու և հուղարկավորելու մասին հարց, ինչն էլ այսօր հունից հանել է իշխանության ներկայացուցիչներին: Ֆիզիկական, հոգեկան, բարոյական կտտանքների են ենթարկում ժողովրդի քվեն վայելող պատգամավորին և միջազգային հանրությունն էլ անտարբեր հայացքով դիտում է քաղաքականության հետ աղերս չունեցող այս իրավիճակը:
Մենք, իրոք, անհանգստացած ենք Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Չէ՞ որ տարիներ առաջ Թուրքիայում իր ազատ խոսքի և համարձակ մտքերի համար նահատակվեց Հրանտ Դինքը, որի դատավարությունը մինչ այսօր էլ շարունակվում է` պարբերաբար վերածվելով ֆարսի:
Նմանատիպ նյութեր
2401 դիտում
20:40 29-06-2018
ՀՀ նախագահը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը
3215 դիտում
10:49 30-06-2018
Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին․ «Ամերիկայի ձայն»
1713 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
400 դիտում
18:59 16-05-2024
ՆԳ նախարարը և ՄՄԿ փոխտնօրենը խոսել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ աշխատանքների մասին
388 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
400 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը