2596 դիտում
20:40 29-06-2018
ՀՀ նախագահը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ընդգծելով, որ այն վերածնվում է ամեն անգամ՝ մեր յուրաքանչյուր կարեւոր ձեռքբերման հետ: Նա նաեւ գնահատանքի խոսքեր է հնչեցրել առաջին դեսպանի հիշատակին:
Նմանատիպ նյութեր
3401 դիտում
10:49 30-06-2018
Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին․ «Ամերիկայի ձայն»
9549 դիտում
12:24 11-03-2015
Նախագահը ներկա է գտնվել «Երևան մոլ»-ում «Քարֆուր»-ի բացմանը. լուսանկարներ
1935 դիտում
13:02 03-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
643 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ