Ջուլիա Ռոբերթսը 3 միլիոն դոլար է ստացել երկրորդական դերի համար
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը 3 միլիոն դոլար է ստացել Անտանելի կանայք ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար:
Նկարահանումները Ռոբերթսի մասնակցությամբ տևել են 4 օր: Դերասանուհին համարվում է Հոլիվուդի ամենաբարձ վարձատրվող դերասանուհիներից մեկը, իր կարիերայի գագաթնակետում նա 20 միլիոն դոլար էր ստացել Էրին Բրոկովիչ ֆիլմում նկարահանվելու համար:
Ֆիլմը մեծ էկրան էր բարձրացել 2000 թվականին: