Ջուլիա Ռոբերթսի քույրը հայտնաբերվել է մահացած
Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի քրոջը մահացած են հայտնաբերել սեփական տանը: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, նա մահացել է թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործելու հետևանքով:
37-ամյա Նենսի Մոութսի դին հայտնաբերվել է Լոս Անջելեսում: Ինչպես հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության դատաքննիչը, տանը Մոութսի կողքին հոգեմետ հաբեր են հայտնաբերվել:
Մահվան ստույգ պատճառը դեռ պարզ չէ: