1455 դիտում
09:01 14-07-2022
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:
Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը, իհարկե, Սահմանադրական դատարանինն է, նախաձեռնությունը՝ ՔՊ-ինը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդյունքում պատգամավորներն այդպես էլ մանդատից չեն զրկվի: Գործընթացի արդյունքը կլինի այն, որ կա՛մ դիմումը այդպես էլ քննարկման արդյունքում ինչ-ինչ պատճառներով Սահմանադրական դատարան չի ուղարկվի, կա՛մ էլ ուղարկվելուց հետո դատարանն է մերժելու դիմումը: Հիշեցնենք, որ 33 պատգամավորին մանդատից զրկելու մասին է խոսք գնում, իսկ 4 պատգամավորների անունները բացակայում են:
Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը թեեւ ունեն բացականեր, սակայն նրանց բացակաները այս ամիսների ընթացքում հարգելի են համարվել: Թագուհի Թովմասյանը ողջ բոյկոտի ընթացքում ակտիվ աշխատել է ու աշխատեցրել խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտուն Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը նոր են մանդատ վերցրել, հետեւաբար բացակա չունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
779 դիտում
19:10 23-01-2023
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
1384 դիտում
16:17 09-04-2021
Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. հայտարարություն
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am