Հալեպում վերջին 2 օրվա ընթացքում վիրավորվել և զոհվել են հարյուրավոր մարդիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հալեպում ահաբեկչության գործողությունների հետևանքով վերջին օրերի ընթացքում վիրավորվել և զոհվել են հարյունավոր մարդիկ: Այս մասին հայտնում է RT գործակալությունը:
Գնդակոծության են ենթարկվել տեղի դպրոցները, հիվանդանցոցներն ու այլ քաղաքացիական ենթակառույցները:
«Մեր գործընկերները հայտնում են, որ Հալեպում տեղի ունեցող գործողությունների հետևանքով երկու օրում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` երեխաներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Ջյուժարիկը :