«Լեսթերի» քաղաքապետ. Հաղթանակը Անգլիայի առաջնությունում Ռիչարդ արքայի վերահուղարկավորումից ավելի նշանակալից էր
Լեսթերի քաղաքապետ Փիթեր Սոուլսբին Անգլիայի առաջնությունում չեմպիոն [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84074/]դառնալու [/url]կապակցությամբ շնորհավորել է «Լեսթերին»:
«Մեկ տարի առաջ մենք վերահուղարկավորեցինք Ռիչարդ արքային: Մենք մտածում էինք, թե դրանից ավելի լավ բան չի կարող լինել: Իրականում կարող է: Հաղթանակը Անգլիայի Պրեմիեր-լիգայում ավելի նշանակալից է:
Ասում էին, թե մենք աըստ արժանվույնս կգնահատվենք, որ Ռիչարդին ամենաբարձր մակարդակով հուղարկավորեցինք մեր տաճարում:
Շատերը գտնում են, որ թիմը խորհրդանշում է մեր քաղաքը և դա Լեսթերի համար մեծագույն հաղթանակ է», ասել է քաղաքապետը: