Աշխարհը ցնծում է «Լեսթերի» հաղթանակը. ֆոտոշարք, տեսանյութ
Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, մարզասերները այսօր իենց առաջին էջերում անդրադարձել են օրվա գլխավոր իրադարձությանը` «Լեսթերի» հեքիաթային[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84111/] նվաճմանը[/url], որը առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ Անգլիայի չեմպիոն:
Այս տիտղոսը ոսկե տառերով կգրվի համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, որպես բացառիկ հրաշք, երբ համեստ հնարավորությունների և կարողությունների տեր թիմը իր մարզական հատկանիշների, թիմային ոգու, փայլուն մարզչի շնորհիվ գերազանցում է անգլիական գրանդ ակումբներին:
Նշենք, որ 38 տարի Անգլիայի առաջնությունում նոր չեմպիոն չէր եղել. վերջին անգամ 1978 թվականին նոր չեմպիոն է դարձել «Նոթինգեմ Ֆորեսթը»:
Բնականաբար, երեկ ամբողջ գիշերը Լեսթերի բնակիչները տոնել են իրենց թիմի պատմական հաղթանակը: