211652_close_icon
views-count1855 դիտում article-date 23:18 03-02-2021

Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը սկսել է հայրենակիցների արտագնա ընդունելությունները

Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը (ՈՒՀԲՄ) հայրենակիցների արտագնա ընդունելությունների ժամանակ կօգնի փորձառու բժիշկների խորհրդատվություն ստանալ: Ինչպես [url=http://analitikaua.net/2021/obedinenie-armyanskih-medikov-ukrainy-nachinaet-praktiku-vyezdnyh-priemov-sootechestvennikov/]AnalitikaUA.net[/url]-ին հայտնել են ՈՒՀԲՄ-ից, առաջին ընդունելությունը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող հայկական տաճարի համալիրի տարածքում (Գորլովսկայա փող․ 215): Հինգ փորձառու բժիշկներ երկու ժամվա ընթացքում կօգնեն լուծել հրատապ առողջական խնդիրները, խորհրդատվություններ, պարզաբանումներ եւ խորհուրդներ ստանալ։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո գործող Ուկրաինայի հայ բժիշկների միավորման նպատակը Ուկրաինայում հայ բժիշկների համար մեկ տեղեկատվական տարածք ստեղծելն է, հայ բժիշկներին միավորելը, անընդհատ ու շարունակական մասնագիտական աճի կազմակերպումը եւ համայնքի անդամների բժշկական օգնությունը: Հրապարակումը հիշեցնում է նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար հանգիստ է կազմակերպում հայ երիտասարդների համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների առողջության բարելավմանն ուղղված նախագծերին:

Նմանատիպ նյութեր